Մենք այցելեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Սկզբում մենք վերհիշեցինք,  Եղիշե Չարենցի իսկական ազգանունը( Սողոմոնյան)  և իմացանք,թե ինչպես նա ստացավ իր գրական կեղծանունը։ Երկու տասնամյակ նրա անունը տալն անգամ արգելված էր։ Եղիշե Չարենցը ունեցել էր երկու կին՝ Արփենիկը և Իզաբելլան։ Արփենիկը Եղիշե Չարենցի առաջին կինն էր, երբ Արփենիկը մահացավ, Եղիշե Չարենցը խնդրեց մի քանդակագործի սարքել կավից Արփենիկի գլուխը և ձեռքը, դա միշտ եղել էր իր գրասենյակի սեղանի վրա և երբ Եղիշե Չարենցը բռնում էր այդ կավե ձեռքը, նրան թվում էր, որ Արփենիկը իր կողքին է։ Եղիշե Չարենցը վառել էր Արփենիկի առանձնահատուկ իրերը։ Նաև տեսանք Եղիշե Չարենցը տունը։ Եղիշե Չարենցը շատ էր ուզում իր համար սեփական տուն և իր ընկերը օգնեց իրեն այդ հարցում և նա տուն գնեց։Չարենցը ուներ գրասնյակ, նա շատ ժամանակ էր անցկացնում իր գրասենյակում։ Լինում էր,որ  քնում էր իր գրասենյակում։ Եղիշե Չարենցը շատ էր սիրում Կոմիտասի երգերը և նա իր հյուրասենյակում ուներ դաշնամուր ։Նա միշտ խնդրում էր իր ընկերոջը նվագել Կոմիտասի երքերից մեկը ,որովհետև նա չգիտեր նվագել ։ Եղիշե Չարենցը ուներ մի թեյնիկ գեղեցիկ նախշերով,որն ուներ իր հետ գեղեցիկ բաժակներ։ Վերջում մենք մասնակցեցինք կրթական ծրագրին։ Այդ ծրագրում մեզ բաժանեցին խմբերի  և մեր խումբը նկարեց հնդկական մզկիթ։ Շատ հետաքրքիր անցավ մեր ճամփորդությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *